մաթեմատիկա 6

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 694;696;697;707;709

694. Կառուցե՛ք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և
հարթության վրա նշե՛ք հետևյալ կետերը.
ա) (–2, –4), դ) (+1, –2), է) (+3, –3),բ) (0, +3),ե) (+5, –5),ը) (–2, –6),գ) (–1, 0), զ) (+4, –4), թ) (–5, +4)։

697. Գրե՛ք կետերի կոորդինատները (տե՛ս նկ. 77)։

Screenshot 2024-01-31 043843

707. Արտադրանքի ինքնարժեքն իջավ նախ 5 %-ով, ապա՝ 2 %-ով։
Ընդամենը քանի՞ տոկոսով իջավ արտադրանքի ինքնարժեքը։

709. Գրե՛ք երեք հաջորդական ամբողջ թվեր, որոնցից ամենափոքրը
հավասար է 4, –3, 0 թվերից ամենափոքրին։

Մայրենի 6.

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով (անհրաժեշտության դեպքում նախադասության կառուցվածքը փոխի՛ր):

Ամերիկայի մի օձաբուծարանում մոտ մեկ մետր և  երկու գլուխ ունեցող օձ էր ապրում: Օձաբուծարանը, որ հիմնականում զբաղվում է. օձաթույն հավաքելով, այդ եզակի ցուցդրվող նմուշը ձեռք է բերել տաս տարեկան մի դպրոցականից, երբ օձն ընդամենը տասնհինգ սանտիմետր ունեցող ճուտիկ էր:

Սողունը երեք տարեկանում միանգամից վեց ձկնիկ էր ուտում. ընդ որում, երկու գլուխները որսում էին միաժամանակ: Բայց դիտողները վկայում էին, որ այդ միասնական գործողության ժամանակ ձախ գլուխը գլխավորում էր:

  1.   Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույզ, հրաժեշտ, երբևէ, ընկույզ, պարտիզպան, վզկապ, հույս, երթևեկել, ունեոր, թեթևություն, մարսել, աղոթք, Ալվարդ, օրիորդ, կանթեղ։

  1. Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։

Գլուխ-կոնծի, առհասարակ, անթիվ-անհամար, կարծես թե, ութ հարյուր, առևտուր, ծափ-ծիծաղ։

  1.    Գտնել հոմանիշների հինգ եռյակ

Պոզ, քուն, մարգարե, խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց, ցանկություն։

Պոզ-եղջյուր, կոտոշ,

քուն-նինջ, նիրհ

խորխորատ-վիհ, կիրճ

նախագուշակ-մարգարե, կանխասաց,

բաղձանք-ցանկություն, իղձ

Մայրենի 6.

1.      Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

 

Առանց սահմանների հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջն դարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենից մեծ պարտեզում և մեկ ամսվա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակա տարացքների գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի ամենից մեծ քաղաքները որպես աննշանակություն ունեցող գյուղեր տեսներ:

մաթեմատիկա 6

Դասարանական առաջադրանքներ՝ 693; 695; 698; 706; 708; 710

693. Կառուցե՛ք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և նշե՛ք
հետևյալ կետերը՝ A (+3, +4), B (–2, +1), C (–3, –4), D (0, +1), E (–5, +3),
F (+3, –5), G (+1, 0), M (+6, +4), N (–2, –4), K (–1, –3)։

695. Ինչի՞ է հավասար օրդինատների առանցքի վրա գտնվող կետի
աբսցիսը։

Պատ ՝․ 0

696. Ինչի՞ է հավասար աբսցիսների առանցքի վրա գտնվող կետի
օրդինատը։

Պատ՝․ 0

698. Կոորդինատային հարթության ո՞ր քառորդում են գտնվում հետևյալ
կետերը.
ա) (–7, +2), գ) (–3, –5), ե) (+10, 0), է) (+4, –2),
բ) (+3, +1), դ) (–15, +6), զ) (0, –30), ը) (+3, –7)

706. Մեքենան 3 ժամում A կետից հասավ C կետը՝ անցնելով 120 կմ,
ապա նույնքան ժամանակում վերադարձավ B կետով անցնող
շրջանցիկ ճանապարհով՝ արագությունն ավելացնելով 10 կմ/ժ-ով։
Որքա՞ն է B կետի հեռավորությունը A և C կետերից, եթե մեքենան
C-ից B հասնելու համար երկու անգամ ավելի շատ ժամանակ
ծախսեց, քան B-ից A հասնելու համար։

708. Գրե՛ք երեք հաջորդական ամբողջ թվեր, որոնց գումարը հավասար
է 0-ի

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 694; 696; 697; 707; 709

Մայրենի 6.

Փաստեր Տերյանի մասին

1 փաստ․ Տերյանը արմատական հեղաշրջում կատարեց հայկական տաղաչափության մեջ՝ վանկային համակարգով գրված բանաստեղծությունների կողքին ստեղծելով նաև վանկաշեշտային կառուցվածքով գրված գործեր։

2 փաստ․Վահան Տերյանը  ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին (փետրվարի 9) Ջավախքի Գանձա գյուղում:

3 փաստ․ 1915–16-ին Տերյանը մասնակցել է Վ. Բրյուսովի կազմած «Հայաստանի պոեզիան…» (ռուսերեն) և հատկապես Մ. Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածու» (ռուսերեն) գրքերի ստեղծման աշխատանքներին։

4 փաստ․Երևանում և ՀՀ այլ քաղաքներում Տերյանի անունով կոչվել են դպրոց, փողոց, Գանձայում՝ դպրոց։

5 փաստ․Տերյանը նորովի է անդրադարձել հայրենիքի քաղաքական ճակատագրին։

մաթեմատիկա 6

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 671-բ,դ,զ; 672-բ,դ,զ; 673-բ,դ; 677; 680

671. Հաշվե՛ք

բ) –600 ։ (–150) =+4

դ) –420 ։ (–15) =+28

զ) +837 ։ (–1) =-837

672. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում
կստացվի հավասարություն.

բ) 6 · (-5) = –36

դ) –9 · * + 1 = –80

զ) 2 – 3 · * = 20

673. Հաշվե՛ք

բ) –18 ։ (–9) + 16 ։ (–8) – 24 ։ (–6) =3

դ) (–55 ։ 11 + 48 ։ (–16)) ։ (–4) =-2

Screenshot 2024-01-30 051457

680. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք
A (–2), B (+5), C (–8), D (–1), E (+2)

Untitled

մաթեմատիկա 6

Դասարանական առաջադրանքներ՝ 671-ա,գ,ե; 672-ա,գ,ե; 673-ա,գ,ե; 678; 681

671. Հաշվե՛ք.
ա) +38 ։ (–19) =-2

գ) –720 ։ (+120) =-6

ե) –531 ։ (+3) =-177

672. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում
կստացվի հավասարություն.
ա) –3 · (-7) = 21

գ) –10 · 0 = 0

ե) –21 · (-2) + 3 = 45

673. Հաշվե՛ք.
ա) 8 ։ (–2) – 14 ։ (–7) + (–12) ։ 4 =5

գ) (33 ։ (–3) – 40 ։ (–8)) ։ (–3) =2

ե) –66 ։ (72 ։ (–9) + 105 ։ (–35)) =

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 671-բ,դ,զ; 672-բ,դ,զ; 673-բ,դ; 677; 680

Մայրենի 6.

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

1. Ի՞նչ է նշանակում հայտնություն։ Ինչպե՞ս է այդ բառը կապվում բանաստեղծության բովանդակության հետ։
հայտնություն-հյտարարել
բանաստեղծության մեջ հայտնությունը կապվում են այինքն Տերյանը ասում է իր
2. Բացատրի՛ր բառերը՝ փառք, շուք, խոցել, արևավառ, տկար։
փառք-Պատիվ՝ հռչակ՝ համբավ, որ մարդ վաստակում Է իր լավ գործով՝ ստեղծագործություններով՝ գիտական վաստակով ևն։
շուք- Շքեղություն, պերճություն
խոցել-վիրավորել, խոցոտել,
արևավառ-Արևից վառվող, արևակեզ, արևառ
 տկար-Անզոր, թույլ, վատուժ
3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։
English 6

My favorite food

My favorite dish is cookies. cookie dough recipe: 2 eggs, one cup of sugar, 0.5 cups of oil, one spoon of honey, one tablespoon of vinegar, one teaspoon of soda, vanilla, flour to make a non-sticky dough. Open to a thickness of one cm and divide into different shapes as desired and bake.

Screenshot 2024-01-29 104259