Բնագիտություն 6

Սննդառություն և մարսողություն.Շնչառություն

Պատասխանել հարցերին

1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:

ավտոտրոֆներ— էներգիա են ստանում արևից:

հետերոտրոֆներ — էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:

միքսոտրոֆներ — էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից

2. Ինչպե՞ս են սնվում բույսերը:

Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:

3. Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ի՞նչու:

Որոշ բույսեր հանդիսանում են գիշատիչներ: Նրանք ունեն հատուկ «թակարդներ», որոնցով որսում են միջատների և սնվում նրանց օրգանական նյութերով: Դրանք միջատակեր բույսերն են:

4. Ի՞նչ է հետերոտրոֆ օրգանիզմներ գիտեք:Բերե՛ք օրինակներ:

Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է: Հետերոտրոֆները լինում են՝ Բուսակեր, Կենդանակեր և Ամենակեր

5. Ի՞նչ է շնչառությունը:

Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:

6. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտե

Շնչառական օրգաններ խռիկները, թոքերը, տրախեաները, մաշկը։

Բնագիտություն 6

Ամփոփիչ աշխատանք

1.Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով: Օդի ընդարձակման ժամանակ առաջանում է ալի, որը առաջացնում է որոտ։

2. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության երկայնքով, ծայրը մասըմիացնում է հողին։

3.Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Չի կարելի  պառկել գետնին պետք է կքանստել, բարձր ծառի տակ չիկարելի թաքնվել, պետք է արագ ջրից դուրս գալ, չի կարելի ձեռք տալ մետաղ է առրկաներին, պետք է թաքնվել` խիտ անտառներում ավտոմեքենայում բնակելի շենքում, չպետք է մոտոցիկլետ և հեծանիվ քշել։

4.Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Երկար ժամանակ մագնիսական հատկությունը պահպանող մարմինները կոչվում է հաստատուն մագնիս։

5.Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն մասը որտեղ ուժեղ է մագնիսական հտկությունները անվանում են մագնիսական բևեռներ։

6.Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Կողմնացույցը այն է որի միջոցով կողմորոշում են տեղը։ Կողմնացույցի սլաքի Հյուսիսային բևեռը ձքվում է երկրի մագնիսական հարաֆային բևեռի կողմից։ Իսկ հարաֆային բևեռը ուղղվում է երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։

7.Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Մագնիսները օգտագործվում են հեռախոսներում, խաղալիքներում, բժշկության մեջ ձրագրերի մեջ։

8. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս, այդ կոչվում է լույսի բեկում: Լույսի բեկումը տարբերվում է անրադարձումից քանի, որ անրադարձման ժամանակ հետ է դառնում լույսը։ Իսկ բեկման ժամանակ լույսը  շարունակում է իր ուղությունը բայց թեքվելով։

9.Ի՞նչ է ոսպնյակը:

Գնդային մակերևույթները ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

10.Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Երբ լույսի ճառագայթները ընկնում են հավաքող ոսպնյակի վրա և դրանից անցնելուց հետո հավաքվում է մի կետում, այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ։

11.Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

Լույսը լավ են անդրադարձնում հայելային, ողորկ մակերևույթները։ Հայելիները լույսն անդրադարձնում են օրենքով, որը կոչվում է անդրադարձման օրենք։

12.Նշի՛ր հայելիների տեսակները:

Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր։

13.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։

Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:

14.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը դա 25 սմ է։

15.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

Եղջերաթաղանթ, ծիածանաթաղանթ բիբ, ակնաբյուրեղ, ակնապատյան, ցանցաթաղանթ տեսողական նյարդ, ապակենման մարմին։

Աչքն անրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի կանոններով, որոնցից են՝ երկար հեռուստացույց չդիտել կամ երկար չաշխատել համակարգչով, աչքի հեռավորությունը գրքից պետք է լինի 25սմ, չի կարելի կարդալ պառկած վիճակում, չի կարելի գրել և կարդալ ոչ լավ լուսավորված պայմաններում։

Բնագիտություն 6

Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան

1․Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։

Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:

2․Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։

Իսահակ Նյուտոնը ապացուցել է, որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։

3․Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։

Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։ Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։

4․Բացատրե՛ք լուսացույցի գունվոր ապակիների 《գործողությունը》։

Կարմիր-կանգնել

Դեղին-զգուշանալ

Կանաչ-քշել, կամ անցնել

5․Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։

Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

6․Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների.դրանցից,որ գույնի ճառագայթներն են բեկվում՝ա)ամենափոքր չափով բ)ամենամեծ չափով։ Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր: Սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից: ա)ամենափոքր չափով

Կարմիր

բ)ամենամեծ չափով։

Սպիտակ

7․Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։

Անթափանց մարմինները կլանում են բոլոր գույները:

8․Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։

Թափանցիկ մարմիները գույն չեն կլանում:

9․Ձեր կարծիքով ՝ ի՞նչ դեր կարող է գույնը կենդանիների կյանքում։

Կենդանիները տարբեր կերպ են տեսնում գույները: Նրանց աչքերի կառուցվածքը տարբերվում է միմյանցից:

Բնագիտություն 6

Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։

Դասարանական աշխատանք

1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը դա 25-սմ

2.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

Screenshot 2024-04-09 105519

3.Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։

Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:

4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։

● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:

● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

Բնագիտություն 6

Լույսի բեկումը, ոսպնյակներ:

Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին

1.Ե՞րբ է լույսը բեկվում:

Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում:

2.Ո՞ր դեպքում է լույսի բեկման անկյունը ա)փոքր է լինում անկման անկյունից բ) մեծ է լինում անկման անկյունից

Լույսն օդից ջրի կամ ապակու մեջ անցնելիս ճառագայթի բեկման անկյունը փոքր է անկման անկյունից։ Հակառակ անցման դեպքում, երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է լինում անկման անկյունից։

3.Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Լույսի զուգահեռ ճառագայթները, անցնելով հավաքոց ոսպնյակի միջով, հատվում են մի կետում, որը կոչվում է կիզակետ։

4.Ի՞նչով է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու ժամանակ   լույսը բեկվում է և անկման կետում լույսի ճառագայթը փոխում է իր ուղղությունը ։ Իսկ անդրադարձման ժամանակ մարմինները լույսի աղբյուրներից իրենց վրա ընկած լույսն անդրադարձնում են։

5.Ո՞ր դեպքում է օդը դառնում անհամասեռ միջավայր:

Երբ օդը տաքանում է անհավասարաչափ, այն դառնում է անհամասեռ միջավայր։

6.Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:

Ոսպնյակները կոր մակերևույթ ունեցող թափանցիկ մարմիններ են։

7.Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:

Ոսպնյակները լինում են երկու տեսակի ցրող և հավաքող

8.Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:

Ջրով լի բաժակի մեջ տեղադրենք  ձողիկը թվում է, որ նա կոտրված է։

Բնագիտություն 6

Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Պատասխանել հարցերին

1.Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:

2.Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։

3.Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։ Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։

4.Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները

Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։

Բնագիտություն 6

Էլեկտրական հոսանք,Կայծակ

1.  Ի՞նչ է էլեկտրական հոսանք:

Էլեկտրական լիցքերը կարող են տեղաշարժվել, հաղորդվել, առաջացնելով  էլեկտրական հոսանք:

2. Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչները:

Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։

Բնագիտություն 6

Ամփոփիչ աշխատանք

1.Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Ջերմությունը բնութագրում է մարմնի տաքացման և սառացման աստիճանը:

2.Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում

Մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում են, երբ նրանց ջերմաստիճանները հավասարվում են։

3.Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես:

Ջերմաչափները լինում են էլեկտրական, էլեկտրոնային, մետաղական և հեղուկային:

4.Ինչպե՞ս պետք է օգտվել բժշկական ջերմաչափից: –

Բժշկական ջերմաչափի խողովակի ներքևի մասը նեղացված է, ինչի հետևանքով չափելուց հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափը  չի փոխվում:

5.Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալում-մարմինը տաքացնելիկ  ճիշտ ջերմաստիճանի տակ կատարվում է հալեցում։
Պնդացում-մարմինը սառեցնելիս կատարվում է սառեցում

6.Ո՞ր մեծություն է կեչվում եռման ջերմաստիճան:

100C° ջերմաստիճանը տակ։

7.Ինչու՞ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի և ջերմության գլխավոր աղբյուրը:

Արևը համարվում է երկրի գլխավոր աղբյուրը քանի որ երկիր մոլորակի ամենա մոտ գտնվ ջերմային աղբյուրը:

8.Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտես:

Վառելանյութի տեսակներից են նաֆտ, գազ, բենզին, տորֆ, քարածուխ, փայտ։

9.Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ: –

Այո դրանցից են մագամա, երկրի միջուկը

10.Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված :

մարմինները իրար հետ շփելու ընթացքում մարմինները էլեկտրականացվում է։

11.Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը:

Մարմինի էլեկտրականացումը պարզում են էլեկտրացույցով։

Բնագիտություն 6

Մարմինների էլեկտրականացում

Պատասխանել հարցերին

1. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված:

Երբ մարմինները շփվում են այդ ժամանակ էլեկտրականցվում են

2. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական , և որո՞նք ՝ բացասական :

դրական (+)-երբ մարմինները ձգում են միմյանց

բացասական (–)-երբ մարմինները վանում են միմյանց

Բնագիտություն 6

Ջերմային էներգիայի աղբյուրները

Պատասխանել հարցերին

Ո՞րն է Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրը.

Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է:

Ի՞նչ վառելանյութեր են ձեզ հայտնի:

փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը: