Մայրենի 6.

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

  1. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու` Եգորի մասին:

Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու, Եգորի մասին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը` Վահագնին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը, Վահագնին:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով` Զավենի ընկերներով:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով, Զավենի ընկերներով:

Իշխանը կանչեց բերդապետին` Վահրամին մի անգամ ևս, զգուշացնելու գիշերային արկածի մասին:

Իշխանը կանչեց բերդապետին, Վահրամին մի անգամ ևս, զգուշացնելու գիշերային արկածի մասին:

  1. Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։

Գողը գիշերով մի հարուստի տուն էր թալանել, իր ավարն առել, գնում էր։Նրա դեմ դուրս եկավ պահակը։ Նա գողին հարցրեց թե պարկում ի՛նչ կա և ո՛ւր է տանում։ Գողը հանգիստ բացատրեց, թե տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ իրեն պատվիրել է որոշ իրեր տանել եղբոր տուն։ Այդ բացատրությունը պահակին կասկածելի թվաց։ Նա հարցրեց, թե ինչո՛ւ այդ դեպքում տնից ոցբ ու՝ կացչի լսվում։ Բայց գողը դրա պատասխանն էլ ուներ։ Ասաց՝ թող պահակը հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։ Միամիտ պահակը պատասխանի երկիմաստությունը չզգաց և բաց թողեց գողին։ Առավոտյան նա լսեց, թե մեծատունն ու կինը ինչպես են ողբում ու անիծում, ամեն ինչ հասկացավ, բայց էլ ի՞նչ աներ։

Առաջադրանքներ

Ա) գրի՛ր ո՞րն է այս տեքստի ասելիքը,

Տեքստի ասելիքը այն է, որ չի կարելի վստահ լինել բելերին որովհետև շատ մարդիք գեղ են լինում։

Բ) հերոսներին նկարագրի՛ր և բնութագրիր ( չորս-հինգ գործող անձ թող լինի)

Գող-խորամանկ

պահակ-միամիտ

Գ) գործողության վայրը նկրագրի՛ր

Մեծ հարուստի տուն էր։

Դ) բացատրի՛ր՝ ինչպե՛ս են հասկանում այս նախադասությունը ՝
ա/ գողը,

     բ/  պահակը․

«հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։»

ա/ գողը-հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս, որ տեսնեն կորուստտ

բ/  պահակը- «հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս, որ մահացել է։

Ե) Վերանգրի՛ր ։

Միամիտ պահակը

Մայրենի 6.

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

  1. Տեքստըերեք նախադասությամբ փոխադրի՛ր

ա) առաջին և երկրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասությունները մեկական նախադասություն դարձնելով,

բ) երկու նախադասություն հանելով:

Գայլն անցնում էր մի վրանի մոտով: Նա տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում: Այդ փաստն անարդարացի թվաց ու շատ նեղացրեց գայլին: Նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց: Ասաց.

-Ի՞նչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածն անեի՛:

ա) Գայլն անցնում էր մի վրանի մոտով, տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս էին ուտում, նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց՝ ինչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածն անեի՛:

բ)Գայլն անցնում էր մի վրանի մոտով, տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս էին ուտում, նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց։

  1. Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունը գտի՛ր. ի՞նչն է այդ տարբերության պատճառը:

Ա. Սուրենին` ակումբի նախագահին, կհամոզենք-ակումբի նախագահ

Բ. Սուրենին, ակումբի նախագահին կհամոզենք։

Ա. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես ճոճելով բարակ իրանը-մարմինը եղեգի պես
Բ. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես, ճոճելով բարակ իրանը-կինը եղեգի պես

Մայրենի 6.

Առաջադրանքներ

  1.Տարրական դպրոցի առաջին դասարանում նա ստեղծեց տանձերին խուտուտ տվող մեքենա, սառույց տապակելու խեցաման , կշեռք՝ ամպերը կշռելու համար, հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ, երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում և այլն: Այս հայտանգործությունները ինչով կարող էին օգնել մոլորակի բնակիչներին, ի՞նչ օգուտ կտային:

 Տարրական դպրոցի առաջին դասարանում նս ստեղծեց տանձերին խուտուտ տվող մեքենա-տանձերը հեշտ քաղելու համար

 սառույց տապակելու խեցաման-կոգնի մանրացնել սառույցը

 կշեռք՝ ամպերը կշռելու համար-կագնի իմանալ թե ինչպես կփախվի եղանակը

հեռախոսորով հնարավոր էր խոսել քարերի հետ-կոգնի ավելիլավ շինել շինությունները

 երաժշտական մուրճորը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում և այլն-կադնի մարդկանց ճաշակով դառնալ

  1. Հորինիրպատմություն,,Ստի մոլորակը,, վերնագրով:

1 000 000-տարի հետո կստեղծվի մի մոլորակ ,,Ստի մոլորակը,,։ Այնտեղ բալորը սուտ են խոսում։ Բոլոր գիտնականները ստեղծում են գործիքներ շատ տարբեր՝ օրինակ սանր որի ոգնությանբ մազերը խառնվում են և այդպի շատ սուտ հայտնագործություններ կան։ Դա արվում է խաղաղության և համերաշխության  համար։ Որ մարդիք երջանիկ լինեն։ Բայց միյայն մեկ սարք կա որը կարող է մարդկանց ճիշտ ասել դա ճշտի մեքենան է, որը նվեր են տվել Ճշմարտության մոլորակից։

Մայրենի 6.

Հսկայի մազերը

Առաջադրանքներ

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

պանդոկ-Ճանապարհի վրա գտնվող իջևան, որտեղ ճանապարհորդները կարող են օթևանել և կերակրվել

նենգ -Չար՝ խարդախ բնավորություն ունեցող:

2. Ո՞ր հեքիաթին կամ ստեղծագործության ես նմանեցնում։

Ես նմանացնում եմ խելոքն ու հիմարը հեքաթին։

3. Ի՞նչ միտք , գաղափար կարող է արտահայտել այս հեքիաթը։

Այս հեքիաթի միտք այն է, որ երբեք չի կարելի մարդկանց շահագործել։

Մայրենի 6.

Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում

Կար մի աղջիկ անունը Նարե։ Նա ապրում էր շատ աղքատ ընտանիքում։ Աղքատության պատճառով նա հագնվում էր հին և մաշած զգեստներ։ Նարեն ընկերներ չուեր և բոլորը նրան նեղում էին իր հագուստի պատճառով։ Մի գեղեցիկ առավոտ էր, բոլորը շտապում էին դպրոց։ Նարեն դպրոցի ճանապարհին հանդիպեց իր դասընկերուհուն։ Նա այն աղջիկն էր, ով ամենաշատն էր նեղում և անհանգստացնում  Նարեին։ Աղջկա անունը Կարինե էր։ Հանկարծ Նարեն տեսավ, որ դեպի աղջկա կողմը մեծ արագությամբ շարժվում է մեքենա։ Նարեն հասկացավ, որ մեքենան չի հասցնի արգելակել։ Նա արագ վազեց դեպի աղջիկը և հրեց նրան՝ փրկելով կյանքը։ Կարինեն և նրան ըտանիքը շնորհակալություն հայտնեցին Նարեին և   որպես շնորհակալություն շատ օգնեցին աղքատ ընտանիքին։ Հաջորդ օրը Նարեն և Կարինեն իրար հետ գնացին դպրոց։ Ոչ ոք չգիտեր թե ինչ է կատարվել և այդ պատճառով զարմացել էին նրանց իրար հետ տասնելուց։ Բոլորը հարցնում և ասում էին՝

-Ինչու ե՞ս նրա հետ։ նա շատ աղքատ է, իսկ մենք ընկերություն ենք անում միայն հարուստների հետ։

Կարինեն պատասխանեց-Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում ոչ թե տեսքի։

Մայրենի 6.

Միդիաս թագավորին

Առաջադրանքներ

1․Բացատրի՛ր մգեցրած բառերը։

շվայտ- Շատ ծախսող

քարշակ-բեռնտար մեքենա

կուռ-շատ ամուր, պինդ

2․Բնութագրի՛ր Միդիաս թագավորին։

Միդիաս թագավորը շատ ժլատ էր, շվայտ և մենակ իր մասին էր մտածում։

3․Ի՞նչ խորհուրդ կտաս Միդիաս թագավորին։

Ես կասեի Միդիաս թագավորին, որ այդպիսի բան չանի, որովհետև  նա երկար չէր մտածել։

Մայրենի 6.

Ապրիլ ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն

Ես այս ամիս կարդցել եմ <<Փոքրիկ Տիկինները>>, որը  գրել է ԼՈՒԻՍԱ ՄԵՅ ԷԼՔՈԹԸ։ Այն շատ հետաքրքիր և արկածային գիրք է։ Գիրքը չորս աղջիկների մասին է։ Նրանք շատ խելացի, բարի են և միշտ օգնել են շրջակա մարդկանց։ Ինձ ամենաշատը դուր է եկել Բեթը։ Նա շատ խելաց,գեղեցիկ և բարի աղջիկ է։ Քույրերը աղքատ էին և նրանց հայրը մասնակցում էր կռվին։ Ամեն օր նրանք ընկնում էին տարբեր պատմությունների մեջ և լավ դուրս գալիս նրանցից։ Շատ հետաքրքիր գիրք էր։

Մայրենի 6.

ԱՄՊԸ 

ԱՄՊԸ 

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

 Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:

1. Բացատրի՛րբառերը՝ սարսռալ, մաճ, ակոս, զանազան, շիկացած, ճաշթող, մացառ, ճախրել

սարսռալ-Մրսել

մաճ-Արորի կոթը

ակոս-Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը:

զանազան-Տեսակ-տեսակ

շիկացած-կրմրած

ճաշթող-Ճաշամիջոց

մացառ-Ճաշի՝ ճաշելու համար սահմանված ընդմիջում (աշխատանքի, դասերի ևն):

ճախրել-Թռչել

2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր  բայեր:

Հառաչում էր, սարսռում էր, փաթաթվում էր, թավալվում էր, վեր էր կենում, բարձրանում էր, դառնում էր, նայում էր, մռռալ, նայել, գնում էր, ճախրում էր։

3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և ներկայացրու քո ընկալմամբ:

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

4. Պատմիր ամպի մասին:

Նա մի անմեղ ամպ էր, ով միայնակ ճախրում էր երկնքում և ամեն անգամ մի ուրիշ ձև ընդունում։

5. Յուրաքանչյուր չորս տողի համար համապատասխան վերնագիր մտածիր:

1․ Ցուրտ առավոտ

2․

3․

4․
6. Բնության ո՞ր երևույթն է ներկայացված բանաստեղծության մեջ, մանրամասն նկարագրի՛ր:

Գարնանային ցուրտ օր, ծառերը սկսում են պատվել ծաղիկներով, երկինքը լի է ծիտիկներով և ամպերով, որոնք ծածկում են արևը և դառնում են մռայլ։