Մայրենի 6.

Անահիտը

1. Բացատրի՛ր մգեցված բառերը։

Գերեվաճառ ֊ գերիներ վաճառող մարդ

Բարբարոս ֊ դաժան

Վախճանվել ֊ մահանալ

Երթալ ֊ գնալ

մշակություն ֊ ծառայություն

Շինական ֊ աշխատող

բազուկները ֊ ձեռքեր

Հոժարություն ֊ համաձայնություն

Մեհյան ֊ տաճար, զոհանոց

Խուց ֊ առանձին ապրելու փոքր տեղ

Ճրագ ֊ լամպ

Քարայր ֊ քարանձավ

Համրվել ֊ հաշվված լինել

Հեկեկալ ֊ բարձրաձայն լացել

քստմնելով ֊ վախենալով

2. Անահիտի կարծիքով ինչպիսին պետք է լինի թագավորը։

Անահիտի կարծիքով թագավորը պետք է իմանա ամեն ինչ, ինչ կատարվում է իր թագավորությունում։ Նա պետք է իմանա, թե ինչպես են ապրում սովորական մարդիկ և ինչ խնդիրներ ունեն։ Անահիտը կարծում է, որ թագավորը ժամանակ առ ժամանակ պետք է հագնվի հասարակ մարդկանց նման և դուրս գա ժողովրդի մեջ՝ հասկանալու համար, թե նրանք ինչպես են ապրում։