Մայրենի

Կոչական 《գործնական քերականություն》

Այն բառը, որ ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղվում խոսքը, կոչվում է կոչական:

Օրինակ՝ Տղանե՛ր, եկեք բակ գնանք: Գարո՛ւն, ինչ գեղեցիկ ես:

Բանավոր խոսքում այն անունը կամ բառը, որով դիմում ենք, արտասանվում է հատուկ շեշտով:

Գրավոր խոսքում կոչականի վրա դրվում է շեշտ և նախադասության մյուս անդամներից անջատվում է ստորակետով:

Եթե կոչականը նախադասության սկզբում է, ստորակետը դրվում է նրանից հետո:

Մայրի՛կ, կարոտել եմ քեզ:

Եթե կոչականը նախադասության վերջում է, ստորակետը դրվում է նրանից առաջ:

Ինչո՞ւ ես լալիս, մայրի՛կ:

Եթե կոչականը նախադասության մեջտեղում է, ստորակետը դրվում է նրանից  և առաջ, և հետո:

Դասերս վերջացնեմ, մայրի՛կ, հետո կգամ:

Առաջադրանքներ

1.Մարդի՛կ, արևի նման նայեք աշխարհին:

Գրիր այս նույն նախադասությունը՝ կոչականը դնելով մե՛կ վերջում, մե՛կ մեջտեղում:

Արևի նման նայեք աշխարհին,մարդի՛կ ։

Արևի նման նայեք, մարդի՛կ, աշխարհին ։

2.Կազմի՛ր և գրի՛ր սկզբում, մեջտեղում և վերջում կոչական ունեցող երեք նախադասություն:

Նաիր, Էլինա՛, քո գեղեցիկ տոռթին։

Նաիր  քո գեղեցիկ տոռթին Էլինա՛։

3.Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

Եղբայր, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:

Պարոն, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:

Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, ընկեր:

Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, իմ գիտունիկ:

Գիտե՞ս, պրոֆեսոր, ռոբոտներին էլ է օդ պետք:

Ի՜նչ ասես չես մտածի, պարոն հիմա էլ որոշել ես

4. Քո կարդացած պատմվածքներից, հեքիաթներից, բանաստեղծություններից դուրս գրիր կոչական ունեցող նախադասություններ։

― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․

―Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու

― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն

ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։

Leave a comment