Պատմություն 6

Էջմիածնի գանձարան-պատում

Մենք մեր դասարանի աշակերտներով, ուսուցչուհու հետ միասին այցելեցինք Սուրբ Էջմիածին։ Մենք տեսանք Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները և Մայր տաճարը։ Սուրբ Էջմիածինը հանդիսանալով համայն հայության հոգևոր կենտրոն ներկայացնում է հայկական պատմամշակության ժառանգությունը։ Մենք եղանք թանգարաններում, որտեղ զետեղված էին մեծագույն արժեք ունեցող իրեր, սրբություններ, որոնք պահվել են եկեղեցիական գանձարաններում։ Թանգարանում ցուցադրված էին վարդապետական գավազաններ, Կոմիտասի վարդապետական թագը։ Թանգարանում տեսանք Սուրբ Մյուռոնի արծյաթյա կաթսան, որի մեջ եփում են մյուռոնը։ Այցելելով «Էջմիածնի գանձերը» թանգարան, մենք տեսանք գազմաթիվ գանձեր, որոնցից էր Սուրբ Գեղարդը, որը խոցել է Քրիստոսի կողը։ Տեսանք նաև Նոյան Տապանի մասունքները։ Շատ գեղեցիկ էր Ռուբեն Սևակի կտավները, որոնց մենք շատ հետաքրքրությամբ էինք նայում։ Մենք շատ մեծ տպավորություններով վերադարձանք Երևան։

Leave a comment