Մայրենի 6.

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.
-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։

Մի ագահ ու աչքը ծակ մարդ Աստծուն խնդրում է հետևալը։

-Տեր Աստված, այնպես արա, որ ինչ բանի դիպչեմ դառնա ոսկի։

Աստված կատարում է նրա ուզածը։ Ագահը դանակը վերցնում է, որ հացը կտրի, սակայն ոչ միայն դանակն է դառնում ոսկի, այլև հացը։ Լեղապատաղ գնում է ջուր խմելու, բաժակի հետ ջուրն էլ ոսկի է դառնում։ Ինչին որ դիպչում է ոսկի է դառնում։

-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերեցիր գլխիս, չեմ ուզում, էլ ոսկի չեմ ուզում, միայն խնդրում եմ, որ լավությունդ հետ վերցնես։

Աստված ագահ մարդու աղաչանք պաղատանքին չի արձագանքում և նա ոսկու մեջ թաղված, այնքան սոված ծարավ է մնում, որ մի քանի օրից մահանում է։

Leave a comment